Նոյեմբերի չորսին Մոսկվայում կմեկնարկի աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գերմրցաշարը, որին մասնակցելու են Լևոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզևիչը, Բորիս Գելֆանդը, Պետեր Լեկոն, Էռնեստո Ինարկիևը, Դին Լիբենը: Հանդիպումները կսկսվեն ժամը 16.00-ին: Մրցաշարն ավարտվելու է նոյեմբերի տասնմեկին: Տեղեկացնենք, որ հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ